06/09/2014 10:17
Լոքյանը` գյուղատնտեսության նախարարի հավանական թեկնածու
Գյուղատնտեսության նախարարությունում և հարակից կառույցներում երեկ տագնապ էր նախարարի փոփոխության լուրերի հետ կապված: Հատկապես Սերգո Կարապետյանի թիմակիցները տագնապի մեջ էին: Ըստ տարածված լուրերի` Հովիկ Աբրահամյանը նախկին նախարար ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանին է պատրաստսում վերադարձնել գյուղնախարարի պաշտոնին:
Հիշեցնենք, որ Լոքյանի որդին, Աբրահամյանի 7 խորհրդականներից մեկն է:
Սակայն Դավիթ Լոքյանը հերքել է լուրը: Հովիկ Աբրահամյանն իրեն առաջարկե՞լ է զբաղեցնել նախարարի պաշտոնը. «Ոչ, չի եղել, և հնարավոր չէ, որ ես վերադառնամ պաշտոնին, ես բյուրոյի անդամ եմ և շարունակում եմ մնալ այդպիսի բան Դաշնակցությունը չի նախատեսել»,- «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում ասել է Լոքյանը: