06/09/2014 10:30
Հերթական էլիտար հարսանիքը. Ամուսնանում է Տարոն Մարգարյանի քույրը
«Հրապարակի» տեղեկացմամբ՝ վաղը՝ սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում կմասնակցի հերթական էլիտար հարսանիքին: Ամուսնանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրը և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի որդին:
«Հրավիրված են բոլորը, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, ում և Տարոն Մարգարյանի անհաշտ հարաբերությունների մասին վերջերս շատ է խոսվում»,- հավելել է թերթը: