08/09/2014 15:04
Շ. Հարությունյանի գործ. Մկրտիչ Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից Մկրտիչ Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ ու ասաց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը. «Ինձ առաջադրված մեղադրանքով ես ինձ լիովին մեղավոր եմ ճանաչում»:
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու