08/09/2014 18:48
Զարուհի Փոստանջյան. Ուզում եք այդ գումարնեը ստանալ` ստացեք, բայց մի ստեք
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նույնպես Կառավարության կողմից ներկայացված Շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքը վստահություն չի ներշնչում: Իր ելույթում պատգամավորը նշեց, որ թեև բնապահպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, թե այս օրենքը քննարկվել է մի շարք ՀԿ-ների հետ, սակայն նա «չարաչար ստում է»:
«Մեզ վստահեցնում եք, թե ուրբաթ օրը քննարկել եք օրենքը ՀԿ-ների հետ, բայց դա այդպես չէ: Ընդմիջման ժամանակ մեզ մոտեցան ՀԿ-ների նեկայացուցիչներ, ովքեր նշեցին, որ օրենքում կան դրույթներ, որոնք հակասում են ապօրինի շինարարական նորմերին: Նրանց հավաստմամբ` նոր օրենքը թույլ կտա ավելացնել շինարարական խախտումները, ինչ էլ իր հերթին էլ ավելի կվատթարացնի իրավիճակը»,- նշեց պատգամավորը:
Արձագանքելով Փոստանջյանի հակադարձմանը` բնապահպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Սիմոն Պապյանը նշեց, որ շնորհակալ է մանրամասն քննարկելու համար, սակայն այս օրինագծից չեն խախտվի շինարարական այդ նորմերը:
«Կառավարությունը լուրջ հույսեր է փայփայում այս օրենքի հետ: Հավատացեք՝ ես չեմ ստում: Եթե մեկ օր առաջ այս օրենքը ընդունվի, դրանով շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրներ կլուծվեն: Այն տեսակը, որ ներկայացվել է ՀԿ-ներին այդ քննարկումների ժամանակ, հենց դատարանի կարգավորման խնդիրն է»,- ասաց Ս. Պապյանը` հավաստիացնելով, թե ՀԿ-ները ճիշտ չեն ընկալել:
«Հրատապության հարցը հասկանալի է: Ուզում եք այդ գումարնեը ստանալ` ստացեք, բայց մի ստեք: Մենք վստահ ենք, որ դրվել է մի նախագիծ, ներկայացվել` այլ նախագիծ: «Ժառանգությունը» ևս այս նախագծին դեմ է քվերակելու»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:
Նախորդող հրապարակում՝ «Օրենքը հրատապ քննարկվում է, որ ՀԲ պայմանները կատարեն ու տրանշ ստանան»