10/09/2014 10:08
Միջազգայնագետ Արա Ղազարյանը որոշել է առաջադրվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի:
Ղազարյանը մասնակցելու է մրցույթին: Նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, և իշխանական թևում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջև, հենց Ղազարյանին կընտրեն: Արա Ղազարյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Պաշտոնական առաջադրումներ առայժմ չկան»։