10/09/2014 10:40
Հունաստանի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը
Հունաստանի խորհրդարանում երեկ ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկություը: 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց: Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:
6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: