10/09/2014 14:28
«Հունաստանի օրինակով պարզ դարձավ` Թուրքիայի ճնշումները ազդեցություն չունեն»
«Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Աբոստոլ Կակլամանիսի հետ, որի օրոք Հունաստանում ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը: Նա ղեկավարում է Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամույան խումբը: Ես իմ ողջույնները հղեցի ԱԺ-ի անունից և շնորհակալություն հայտնեցի բոլոր 54 պատգամավորներին, ովքեր կողմ են քվերակել այս նախագծին»,- լրագրողնփրի հետ զրույցում, անդրադառնալով Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագխին, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլ է, այլև` ժխտողականության դեմ պայքարի միջոց: «Այս օրենքը դուռ է փակում նոր ցեղասպանությունների համար»,- հավելեց նա` շեշտելով, որ Կակլամանիսին վստահեցրել է, որ բոլոր կողմ քվերկած պատգամավորները պայքարելու են ժողովրդավարացման զարգացման համար:
Հարցին` այս օրինագծի ընդունումը հնարավո՞ր է շտապեցնի նաև Ֆրանսիային խորհրդարականներին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքը խոսել է նաև Ֆրանսիայի խորհրդարանականների հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել սեպտեմբերի 11-ին հանդիպելու համար:
«Ֆրանսիայի պատգամավորները ժամանելու են Հայաստան: Ֆրանսիայի ԱԺ-ում հանդիպել եմ նաև խորհրդարանի մեծամասնության` սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ, ով մեզ վստահեցրել է, որ իրենք կողմնակից են այդ օրենքին և որքան էլ մեծանան ճնշումները թուրքական կողմից, Ֆրանսիան ևս կընդունի այդ օրենքը: Դա իրենց քաղաքական կամքն է»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց նաև, որ նման օրինագիծ էլ ներկայացրել է նաև Վալերի Բուայոն, ուստի Հայաստանը ևս պետք է շահագրգռված լինի:
«Հայոց ցեղասպանության խնդիրը դա կուսկացական պատկանելություն չի ճանաչում: Մենք կարող ենք միայն ասել, որ Ցեղասպանության ճանաչումը և Ցեղասպանության դեմ պայքարը նոր թափ է հավաքում»,-ասաց նա:
Ըստ Է. Շարմազանովի` Հունաստանի կողմից ճանաչումը կարևոր է նրանով նաև, որ Էրդողանը վերջերս հանդիպել էր Հունաստանի վարչապետի հետ: «Մենք համոզվեցինք, որ Թուրքիայի ճնշումները ոչ մի ազդեցություն չեն ունենում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ցեղապանություն ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` Շարմազանովը նշեց, որ այս պահին թեև չկա նման նախագիծ, բայց չի բացառվում, որ առաջիկայում լինի:
«Հայաստանի խորհրդարանը 2011 թվականի ապրիլի 24-ին ուղերձ հղեեց բոլոր խորհրդարաններին, որպեսզի նրանք ճանաչեն հայերի, հույների և բոլոր ժողովուրդների ցեղասպանությունները: Իսկ դա նշանակում է, որ եթե մենք պահանջում ենք դա, ուրեմն մենք նաև ճանաչում ու դատապարտում ենք: Ես կարծում եմ, որ մեր ձայնը շատ ավելի լսելի կդառնա այն ժամանակ, երբ այն ճանաչվի աշխարհի տաբեր երկրների կողմից»,-ասաց նա: