11/09/2014 10:15
ՕԵԿ նախագահը տհաճ պատմության մեջ է ընկել ռեստորանում
«Հրապարակը» գրել է. «Մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է ընկել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Ուռենիներ» ռեստորանում: Այստեղ խնջույքի հավաքված մեծ խումբ ազատամարտիկների խիստ զայրացրել է այն փաստը, որ ռեստորանի երգիչները հայտարարել են, թե Արթուր Բաղդասարյանի պատվին կատարում են «Դեն պաբեդի» երգը: Ազատամարտիկների զայրույթն այնքան վտանգավոր է եղել, որ երգը կիսատ է մնացել, իսկ Բաղդասարյանին, որ սեղանակիցներով հանդերձ, շտապ հեռացրել են տարածքից` անցանկալի միջադեպերից խուսափելու համար»: