12/09/2014 18:15
Արսեն Ջուլֆալակյանն Աշխարհի չեմպիոն է
75 կգ քաշային հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը րոպեներ առաջ Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Առաջնության եզրափակչում Արսենը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ Նեվեն Ժուգաչին:
Նշենք, որ ավելի վաղ Արսեն Ջուլֆալակյանը հաղթական գոտեմարտեր անցկացրեց Էլվին Մուրսալիևի (Ադրբեջան) , Ֆլորիան Մարչիլիի (Ավստրիա), Խուան Էսկոբարի (Մեքսիկա) և Զուրաբ Դաթունաշվիլու (Վրաստան) դեմ: