12/09/2014 09:51
Լևոն Տեր-Պետրոսյանի բիզնեսը «բարգավաճում» է
Անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀԱԿԿ-ի հարաբերությունների ջերմացմանը` «Իրավունքը» գրել է. «Ասում են, թե ԲՀԿ-ի առատաձեռնության շնորհիվ է, որ ՀԱԿԿ-ն կարողանում է հոգալ գրասենյակային ծախսերը, իր կայքի աշխատակիցներին ապահովել աշխատավարձով և այլն:
Սակայն տրամադրվող գումարն այնքան մեծ է, որ կոնգրեսականները մի պահ չեն կողմնորոշվել, թե ինչ անել ավելցուկ գումարով, բայց Լ. Տեր-Պետրոսյանը ելք է գտել նաև այս իրավիճակից… Նա առաջին ներդրումը կատարել է որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի բիզնեսում: Վարդանանց 5ա հասցեում Դ. Տեր-Պետրոսյանին պատկանող տարածքում մոտ մեկ ամիս առաջ բացվել է «Impresso» սրճարանը: Հավանաբար, Լ. Տեր-Պետրոսյանը կատարել է հերթական քաղաքագիտական վերլուծությունը և, վերջապես, ընդունել, որ ՀԱԿԿ-ն դադարել է քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալուց և վերածվել ՝ ԲՀԿ-ի կցորդի, ուստի այժմ փորձում է ստեղծված իրավիճակում քաղել առավել հնարավորը: