12/09/2014 18:27
Լրագրողի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, A1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից:
Նախորդող հրապարակում` Լրագրողի հանդեպ բռնությունը քրեորեն պատժելի արարք է. Հայտարարություն