12/09/2014 09:10
Վիկտոր Ռեբեցը, հնարավոր է, «Ռուսական երկաթուղու» տնօրեն նշանակվի
Հաջորդ շաբաթ «Ռուսական երկաթուղու» տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, և արդյունքները գոհացուցիչ չեն:
«Հրապարակին» հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով 2012-ին փոխարինել է Շևքեթ Շայդուլինին, Մոսկվայի տնօրենի աթոռի հիմնական հավակնորդներից է: «Նա այս ոլորտում միջազգային մակարդակի եզակի մասնագետներից է համարվում, և քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին», որպես կանոն, տրամպլին է ծառայում աշխատանքային թռիչքների համար՝ Շայդուլինը Հայաստանից նշանակվեց «ՌԵ» ԲԲԸ շարժման անվտանգության դեպարտամենտի փոխնախագահ-պետ, ապա խիստ հավանական է, որ այս անգամ էլ Ռեբեցի բախտը կբացվի»,- հավելել է թերթը: