13/09/2014 09:00
Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատը թանկարժեք հոսքագծեր է ներկրել
«Հրապարակը» տեղեկացել է, որ Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատի տնօրինությունը թանկարժեք ու ժամանակակից հոսքագծեր է ներկրել արտերկրից: Սարքավորումներ բերող բեռներն այնքան արտասովոր չափերի են եղել` մոտ 8 մետր լայնքով, որ դրանք տեղ հասցնելը լուրջ խնդիրներ է ստեղծել բեռնափոխադրող կազմակերպության` «Ապավենի» համար, որը ստիպված է եղել նեղ հատվածներում և թունելներում ճանապարհը փակել, սահմանային անցակետում դարպաս քանդել, ավելի լայն կառուցել, որ բեռները կարողանան անցկացնել:
«Այս հոսքագծերով կոմբինատում կհաջողվի հանքարդյունահանումը կազմակերպել ժամանակակից մեթոդներով և էկոլոգիական ավելի նպաստավոր վիճակ ստեղծել տարածքում»,- հավելել է թերթը: