16/09/2014 09:55
Արթուր Աղաբեկյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին. «Առավոտ»
Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ «Առավոտի» թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել Ա. Աղաբեկյանին:
-Երկրապահական շրջանակներում խոսում են, որ Ձեզ բերելու են Հայաստան, որպես պաշտպանության նախարար, իսկ Արկադի Ղուկասյանը՝ Արցախում կրկին Նախագահ կլինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը:
-Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ: Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն քսան տարվա անելիք ունեմ Արցախում: Ինչ վերաբերում է Հայաստանում պաշպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Ս. Օհանյանն է: Վերջինիս ճիշտ ռազմավարական պլանավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ: