16/09/2014 09:20
Ռուբեն Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի միջև առկա հակասությունները սրվել են
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` այնտեղ բավական թեժացել վեճը խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի մեջ:
Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխումների: Սակայն Ռ. Հակոբյանը հակված է փոքր-ինչ կառուցողական մոտեցումների»: