16/09/2014 09:00
ՀԱԿ-ԲՀԿ հայտարարությունները խաթարել են մարզային ՀՀԿ-ականների անդորրը
«Հրապարակում» կարդում ենք. «ՀԱԿ-ԲՀԿ մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը: Դա ընդունվել է որպես մարտահրավեր և այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց: Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն ու խոստանում շուտափույթ լուծել: Պատահական չէր նաև կառավարության անցած նիստին Հովիկ Աբրահամյանի` սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը»:
Եվ չնայած մարզպետների անհանգստությանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ընդդիմության մարզային այցելությունների դեմ իրենց նախապատրաստական աշխատանքների մասին հարցը լսելով հայտարարել է. «Ինձ այդ թեման չի հետաքրքրում, ես մտահոգվելու խնդիր չունեմ»: