17/09/2014 09:22
ԱԳՆ-ն հաստատում է. Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն հոկտեմբերին
Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը Փարիզում բանակցություններ անցկացնելու համաձայնություն են տվել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնենը:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է տեղեկությունը, որ հանդիպումը կայանալու է հոկտեմբերին, սակայն չի հստակեցրել հանդիպման ամսաթիվը: