18/09/2014 09:28
Աղվան Հովսեփյանն իր սանիկին մի քանի միլիոնանոց աշխատավարձ է խոստացել
«Հրապարակը» գրել է. «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր «ափսեում» է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս:
Վերջերս նախկին պատգամավոր, Ա. Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունը և կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել, ոչ ավել, ոչ պակաս` ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, որի միայն աշխատավարձը մի քանի միլիոն է»: