18/09/2014 09:42
ՀՅԴ-ն հունվարին 2-3 նախարարական պորտֆել կստանա
ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել: Ինչպես պնդում են «Չորրորդ իշխանության» լավատեղյակ աղբյուրները, այս անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա չեն կազմի, այլ դաշնակցականները կհայտարարեն, որ եկել են օգնելու կառավարությանը՝ իբր «լուծելու համար ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» և կստանձնեն 2-3 նախարարական պորտֆել:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարության պատրաստվում է օգնության հասնել հունվարի: