18/09/2014 09:15
ՕԵԿ-ին չեն հրավիրել եռյակի հանրահավաքին
Ի պատասխան «թեժ աշնան» շրջանակներում ՕԵԿ-ի պլաններին և քառյակի հետ հետագա համագործակցությանը վերաբերող «Ժամանակի» հարցին՝ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասել է, որ քառյակի կողմից հրավեր չի եղել մասնակցելու առաջիկա հանրահավաքին:
Թերթի հաջորդ հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն ինչպե՞ս է պայքարելու դրա ընդունման դեմ, պատասխանել է. «Երբ որ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների՝ ինչպես միշտ ենք եղել, և կհայտնենք մեր մոտեցումը: Եթե դրանք մեր մոտեցումներին, դիրքորոշումներին չեն համապատասխանի, ապա մենք կպլանավորենք և կիրականացնենք մեր քայլերը»: