18/09/2014 12:31
«Սիստեման» բողոքարկել է իրավապահ մարմինների գործողությունները
ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ներկայացուցիչներն ու «Բաշնեֆտ» ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքի գործով անցնող անձինք բողոք են ներկայացրել, քննչական մարմնի գործողությունների հետ կապված, տարբեր ատյաններին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ այս պահին մի քանի բողոքներ են ներկայացվել իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցի վերաբերյալ, որով տարբեր դատական ատյաններից բացի կզբաղվի նաև Գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 174 հոդվածի (փողերի լվացում) հատկանիշներով:
Վ. Եվտուշենկովը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված մեքենայություններին մասնակցելու մեջ:
Մասնավորապես, ընկերությունը վաճառվել է համաձայնեցված գնից 500 մլն դոլար էժան գնով:
Դրանից հետո մի քանի օրերի ընթացքում երկու ընկերությունների բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել է, մասնավորապես՝ «Բաշնեֆտի» բաժնետոմսերն էժանացել են 20, իսկ ԱՖԿ «Սիստեմայինը»՝ 26 %-ով: