19/09/2014 09:01
Դ. Բաբայան. Երեկվա միջադեպը Բաքվի պատասխանն էր՝ Ուորլիքի հայտարարությանը
Երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈւ ավագ լեյտենանտ, 1990 թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին: «Բոլորը խոսում են բանակցային նոր պատուհանի բացման մասին: Պատուհանը բացվում է, բայց Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կամ բաց պատուհանի վրա չկրակեն, կամ այդ պատուհանները փակվեն»,- ասել է Բաբայանը: