19/09/2014 09:23
«Ժառանգությունում» տարաձայնություններ կան եռյակի հանրահավաքի կետ կապված
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:
Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»: