19/09/2014 13:17
Լևոն Հայրապետյանի գործով դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Մոսկվայի Բասմանյան դատարանն օրինական է ճանաչել քննիչի մերժումը՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից պաշտպանելու թույլատվության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Itar-tass»-ը:
Լ. Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի ժամանակ խոշոր գումարի յուրացման ու լվացման մեջ:
Ավելի վաղ քննիչը իր մերժման որոշման մեջ գրել էր, որ Լ. Հայրապետյանը իր ձեռագրով գրել է այն 3 փաստաբանների անունները, որոնք իրեն պետք է պաշտպանեն և Ա. Հարությունյանի անունը դրա մեջ չի եղել:
Դատարանի մամուլի քարտուղարը ITAR-TASS-ին հայտնել է, որ դատարանը մերժել է բավարարել փաստաբան Ա. Հարությունյանի բողոքները՝ չգտնելով այդ պահանջների հիմնավորումը:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանին հիվանդանոցից վերադարձրել են բանտախուց
Լևոն Հայրապետյանը չպետք է պահվեր կալանավայրում. ՄԻՊ ներկայացուցիչ