19/09/2014 18:21
Նաիրիտը որևէ լուրջ առաջարկություն դեռ չի ստացել. Նախարար
Այսօրվա դրությամբ «Նաիրիտն» ունի 102 մլրդ 876 մլն դրամի պարտք: Այսօր Էնեգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» խնդրին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նաև հայտնեց, որ «Նաիրիտի» իրավիճակով խիստ անհանգիստ են ՀՀ նախագահն ու վարչապետը, և կա հանձնարարություն` առաջարկությունների փաթեթ ձևավորել ու ներկայացնել կառավարությանը:
«Նաիրիտի» ներկայացուցիչը նշեց, որ գործարանը ներդրումների պարագայում պատրաստ է վերագործարկվելու:
Երվանդ Զախարյանը նկատեց, որ ռեալ ներդրումային առաջարկություններ չեն ստացել, անգամ «Ռոսնեֆից», նախարարի տեսակետն այն էր, որ պետք է այս պահին լուծումներ գտնել իրավիճակը փոխելու համար:
«Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Իսրայելյանը իր հերթին ցավով նշեց օրեցօր պակասող մասնագետների մասին.
«Մենք արդեն այսօր ունենք կադրերի պակաս, իսկ մասնագետների տարիքը 50-ից բարձր է»:
Նա ևս շեշտեց, որ «Նաիրիտի» վերագործարկման համար գործարանը պատրաստ է, միայն ներդրումներ են պետք: