19/09/2014 09:09
Յուրի Վարդանյանը վստահ է, որ Վրստանում դեսպանի պաշտոնն իր կալիբրի բանը չէ
Երեկ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը վրաց արտգործնախարար Փանջիկիձեին է նվիրել իր նկարը: Ըստ «Հրապարակի», իրականում վրաց իշխանություններն ապշած են դեսպանի պահվածքից, բայց ոչ միայն այն պատճառով, որ նա իր նկարն է նվիրել: Մարդն այնքան հեռու է դիվանագիտությունից, որ Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող երկրի ԱԳ նախարարին նման լուսանկար է նվիրում (նկարում աշխարհի չեմպիոնի հաղթանակն է ֆիքսված` կրծքին СССР լոգոն):
«Վարդանյանն ամենուրեք հայտարարում է, որ Վերստանում դեսպանի պաշտոնն իր կալիբրի բանը չէ: Վրաց իշխանությունն այս հայտարարությունը որպես վիրավորանք է ընկալել, քանի որ Վրաստանն այսօր միակ բանուկ ուղին է մեզ աշխարհին կապող և զարմացած են, թե ինչպես է Հայաստանը դեսպան ուղարկել մի մարդու, ով չի գիտակցում իր անմիջական հարևանների հետ հարաբերությունների ողջ կարևորությունը»,- գրել է թերթը: