20/09/2014 09:18
Արա Աբրահամյան. 2.5 միլիոն հայ անհանգստացած է Լևոն Հայրապետյանի համար
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում խոսելով Լևոն Հայրապետյանի մասին՝ ասել է. «Մեզ պետք է ժամանակ. Լևոն Հայրապետյանը, ինձ թվում է, մեղավոր չէ, մի քիչ ժամանակ, ու ամեն ինչ հստակ կլինի»:
Աբրահամյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Հայրապետյանը ոչ թե այս ընթացքում գտնվի բանտախցում, այլ հաշվի առնելով առողջական վիճակը՝ լինի տանը. «2.5 միլիոն հայ հիմա անհանգստացած է»,- արձագանքել է Աբրահամյանը: