20/09/2014 09:46
Ոստիկանության աշխատակիցները կանգառը ավտոկայանատեղի են դարձրել. «Առավոտ»
Ոստիկանության Երևան քաղաքի վարչական շենքի հարևանությամբ գտնվող կանգառը ոստիկանության աշխատակիցները իրենց համար ավտոկայանատեղի են դարձրել: Այս հատվածում քաղաքացիները երթուղային տաքսի կանգնեցնելու համար ստիպված մայրուղի են դուրս գալիս:
«Առավոտը» բազմաթիվ քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ երթուղայինի վարորդները ոչ միշտ են նշված կանգառում կայանում` պատճառաբանելով, որ կանգառը փակած մեքենաները իրենց կայանելու տեղ չեն թողնում: