22/09/2014 14:25
Արմեն Պողոսյան. Թե ՄՄ, թե ԵՄ-ի պարագայում թանկացումներն անխուսափելի են
Թե Եվրամիության և թե Եվրասիական միության պարագայում Հայաստանում թանկացումներն անխուսափելի են: Լագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա թե՛ մեկ, թե՛ մյուս տնտեսական միություններին Հայաստանի անդամակացությունը գնահատեց չարիք, սակայն Հայաստանը, նրա խոսքով, ստիպված է լինելու ընտրություն կատարել:
Արմեն Պողոսյանը, որպես Հայաստանի համար գլխավոր հաղթաթուղթ, մատնանշեց էներգիան, որի արտադրական հզորությունների ծանրաբեռնվածությունն այսօր 30 տոկոս է: Ինչ վերաբերում է գնաճին, ապա բանախոսն ասաց, որ Հայաստանում գնաճը կազմել է 5.9 տոկոս, իսկ սննդամթերքն աճել է 14 տոկոսով. «Թանակցումները շարունակվում են»:
Ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահի, ամենաթանկացած մթերքների շարքում է հացն ու շաքարավազը. Նա դժգոհություն ունի Հայաստանի տնտեսական մրցակցության ոլորտից, նաև՝ գյուղմթերքի մթերումների անկազմակերպվածությունից: