22/09/2014 16:23
Զինվորական մեքենայի վթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենայի` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:
Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Զինվորներին տեղափոխող մեքենան ընկել է ձորը. Կա մեկ զոհ