22/09/2014 18:30
11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ դադարեցրել է հացադուլը
Այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:
Նախորդող հրապարակում՝ «40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում»