22/09/2014 11:50
Մանկապիղծ Սերոբ Դեր-Բողոսյանը մահացել է
Սեպտեմբերի 21ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Դեր-Բողոսյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Ս. Դեր-Բողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 140 հոդվածով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով):
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան 15 տարվա ազատազրկման էր դատապարտել` կիրառելով առավելագույն պատիժ:
Նախորդող հրապարակում՝ Սերոբ Տեր-Պողոսյանին կվիրահատեն երկուշաբթի՞, թե՞ երեքշաբթի
Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի վճիռը
Հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն