23/09/2014 18:06
ԱրմԹեք 2014 համաժողովին ներկա կլինի ավելի քան 200 մասնակից
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք ԱրմԹեք` 2014 Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների hամաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից: Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից:
Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և Փիքս Արթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Դիջիթըլ Փոմըգրանեթ,Ագնիան և Ֆայնբերգ ընկերությունները: