23/09/2014 12:00
Կառավարության շենքի մոտ 400 առևտրականներ դժգոհում են օրենքից
Այսօր առավոտվանից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել են ավելի քան 400 առևտրականներ, ովքեր բողոքում են այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին:
Առևտրականների խոսքով՝ բացի ավելացած թղթաբանությունից, նոր օրենքի պատճառով իրենք սարսափելի հարկային դաշտում են հայտնվելու:
Նոր օրենքի շուրջ ծավալված դժգոհության պատճառն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին, իսկ նոր օրենքի համաձայն՝ համապատասխան հարկային մարմիններ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում՝ առաջին անգամ ձեռնարկատերը կստանա նախազգուշացում, 2-րդ անգամ՝ կտուգանվի 20 հազար դրամի չափով, իսկ 3-րդ անգամ՝ շրջանառության հարկի 5 %-ի չափով:
Առևտրականները պահանջում են, որ խոշոր ձեռնարկատերերը բերվեն հարկային դաշտ:
Ցուցարաներին ընդառաջ եկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատրաստ է ընդունել 20 հոգու՝ իրենց պահանջը ներկայացնելու համար: