23/09/2014 17:02
Առևտրականները սպառնում են գործադուլ անել. Հաջորդ ցույցը կանցկացվի հինգշաբթի
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքված ցուցարարները որոշել են հաջորդ ցույցն անցկացնել հինգշաբթի օրը՝ Կառավարության առաջիկա նիստի ժամանակ:
Նրանք սպառնում են գործադուլ անել, եթե օրենքը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մոտ 400 առևտրական իրենց դժգոհությունն էին արտահայտում այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:
Առևտրականների խոսքով՝ բացի ավելացած թղթաբանությունից, նոր օրենքի պատճառով իրենք սարսափելի հարկային դաշտում են հայտնվելու:
Նոր օրենքի շուրջ ծավալված դժգոհության պատճառն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին, իսկ նոր օրենքի համաձայն՝ համապատասխան հարկային մարմիններ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում՝ առաջին անգամ ձեռնարկատերը կստանա նախազգուշացում, 2-րդ անգամ՝ կտուգանվի 20 հազար դրամի չափով, իսկ 3-րդ անգամ՝ շրջանառության հարկի 5 %-ի չափով:
Առևտրականները պահանջում են, որ խոշոր ձեռնարկատերերը բերվեն հարկային դաշտ:
Նախորդող հրապարակում` Կառավարության շենքի մոտ 400 առևտրականներ դժգոհում են օրենքից
Ձեռներեց. «Շրջանառության հարկի մասին» օրենքը պետք է հետ տանել