23/09/2014 15:28
Էբոլայով վարակվածների թիվը նոյեմբերին կարող է հասնել 20 հազար մարդու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլա վիրուսով վարակվածների թիվը նոյեմբերին կարող է հասնել 20 հազար մարդու: Հաղորդում է interfax-ը:
«Ենթադրվում է, որ առանց արմատական փոփոխությունների, էբոլայից վարկվածների և մահացածների դեպքերը մոտակա ամիսներին` մեկ շաբթվա ընթացքում, հարյուրավորներից կհասնի հազարավորների»,- ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն, հաստատված և հնարավոր վարակման դեպքերը նոյեմբերին կարող է Գվիենայում հասնել գրեթե 6 հազար մարդու, Լիբերիայում` 9939 մարդու և Սիերրա-Լեոնում` 5063 մարդու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էբոլայից վարակվածների թիվը հասել էր 2793-ի: