23/09/2014 15:07
Ձեռներեց. «Շրջանառության հարկի մասին» օրենքը պետք է հետ տանել
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի մեկից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը օրենքի փոփոխությունների վերաբերյալ ներկայացրեց իր տեսակետը:
Ըստ նրա, օրենքն ունի իր դրական ու բացասական կողմերը, թեև օրենքի փոփոխությունների դրական կողմերին, սակայն փաստ է, որ կրպակավաճառները փակում են իրենց իրացման կետերն ու արտագաղթում. «Լավ կյանքից չի»:
Ս. Ասալանյանն առաջարկում է հետ տանել օրենքը, քննարկել ձեռներեցների հետ, հակառակ դեպքում, եթե միանգամից օրենքը` փոփոխություններով ներդրվի, ապա միջին ձեռներեցները ոտքի կկանգնեն, իսկ թե ինչ քայլերի են պատարստ, չներկայացրեց:
Բանախոսը նաև փաստեց, որ իրենց շահերի համար բողոքողներին, որոշ առևտրի կետերում չեն թողել դուրս գալ, սաստել են, թե դուրս չգաք. «Ամեն մարդ իրավունք ունի իր շահը պաշտպանի»:
Ձեռներեց Կարինե Գևորգյանը իր հերթին նշեց, որ օրենքի փոփոխությունների պարագայում նա ստիպված է լինելու հաշվապահ վարձել, որի հնարավորությունը չունի. Նախ առևտուրն է վատ, նաև մարդիկ արտագաղթել են:
«Մենք հազիվ ենք գոյատևում, հույսով, որ մի օր մի բան կփոխվի»,- ասաց նա: