24/09/2014 12:58
Տնտեսագետ. ՌԴ-ի 0.2 տնտեսական աճը ազդելու է նաև Հայաստանի վրա
Ռուսաստանի Դաշնության տնտեսական աճը 2014-ին կազմելու է 0.2 տոկոս, որն ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետը համոզված է, որ այս իրավիճակը ոչ միայն ազդելու է ՀՀ տնտեսության վրա, այլև՝ տնտեսական վիճակը վատթարանալու է:
Բանախոսը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության 8 ամիսների տվյալները.
Նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9%-ով, շինարարության ծավալը՝ 0,4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5,7%-ով.
«Գյուղատնտեսության մեջ չկա ապրանքների ծավալների հաշվարկի միասնական մոտեցում: Շատ անգամ հաշվում են բոլոր ծառերի ծաղիկները` չհետաքրքրվելով, թե այդ ծառը որքան բերք տվեց»:
«Հայաստանը տարին կամփոփի լավագույն դեպքում 2,5% տնտեսական աճով»,- հայտատարեց Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ նման աճի ցուցանիշը Հայաստանի համար բավարար չէ, քանի որ սոցիալական պայմանների բարելավում չի սպասվելու: