24/09/2014 19:16
Լրագրողի աշխատանքի խոչընդոտման մասին նյութերն ուղարկվել են դատախազություն
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: