24/09/2014 09:35
Խաչիկ Ասրյանը՝ Տարածքային կառավարման փոխնախարար
«Հրապարակը» գրել է. «Մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են` նա կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար:
Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են` պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են: Խոսքը, մասնավորապես, «ատկատների» ու բյուջեի գումարները յուրայինների միջոցով վերաբաշխելու մասին է»:
Թերթը հավելել է, որ ըստ երևույթին, առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ կգան: