24/09/2014 13:42
Գողը հայտնաբերվելուց հետո մի շարք այլ գողություններ է խոստովանել
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը պոկելով՝ Նոր Խարբերդի մի ամառանոցի 2-րդ հարկի պատշգամբից գողացել են զոդման սարքը և օդորակիչը, այնուհետև կոտրելով պատշգամբից սենյակ տանող դուռը՝ մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը սեպտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, Նոր Խարբերդից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Նա խոստովանել է նաև, որ Նոր Խարբերդից կատարել է մի շարք բնակարանային գողություններ ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած տանտերերին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: