25/09/2014 09:50
ՎՊ-ն ուշագրավ բացահայտումներ է արել փողոցների ասֆալտապատման փաստաթղթերում
ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում: «Չորրորդ իշխանության» աղբյուրների վկայությամբ, ՎՊ աշխատակիցներին հետաքրքրել են ֆինանսական փաստաթղթերը, որոնք վերաբերում են ավտոճանապարհների, փողոցների և մայրուղիների կառուցմանը, վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, ինչպես նաև աղբահանությանը:
«Հայտնի է, ավտոճանապարհների վերանորոգումն «ատկատների» և գումար լվանալու հիմնական տեղն է: Ի վերջո պատահական չէ, որ քաղաքապետարանը վերջին տարիներին պարբերաբար ասֆալտապատում է Երևանի նույն փողոցները»,-հավելել է թերթը: