25/09/2014 12:20
Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. Առևտրականները բողոքում են
Այսօր ՀՀ Կառավարության շենքի մոտ նորից հավաքվել են տոնավաճառների առևտրականները, ովքեր պահանջում են կասեցնել շրջանառության հարկը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբեր 1-ից:
Aysor.am-ի թղթակիցը Կառավարության շենքից հաղորդում է, որ այս պահին այնտեղ լարված իրավիճակ է և մարդիկ պահանջում են, որ իրենց մոտ դուրս գա Կառավարության ներկայացուցիչ: Կառավարությունից դեռևս որևէ արձագանք չկա:
Տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, ով հորդորում է առևտրականներին չխախտել հասարակական կարգը և պահանջում է, որ նրանք հեռանան:
«Փոքր ու միջին ձեռնարկատերերի միության» նախագահ Ստեփան Ասլանյանը ևս հորդորում է առևտրականներին Կառավարության շենքի մոտից լուռ հեռանալ, սակայն առևտրականները չեն հեռանում ու պահանջում են, որ իրենց խնդրին հենց հիմա լուծում տրվի: Մանրամասներն ու տեսանյութերն՝ ավելի ուշ:
Նախորդող հրապարակումներ՝ Ցուցարաներին չի գոհացրել վարչապետի պատասխանը
Կառավարության շենքի մոտ 400 առևտրականներ դժգոհում են օրենքից