25/09/2014 14:15
Մերձմոսկվայում ձերբակալել են Հայաստանի 4 քաղաքացու
Մերձմոսկվայում ձերբակալել են ՀՀ 4 քաղաքացու՝ այս տարվա օգոստոսին Կալուգայի մարզում բանկի վրա կատարված ավազակային հարձակման և 18 մլն ռուբլու հափշտակելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ձերբակալավածները 36-44 տարեկան քաղաքացիներ են, ում տներից ոստիկանությունը առգրավել է տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, քարտեր և այլն:
Կասկածյալներին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում: