26/09/2014 09:22
Լիսկան պատրաստվում է որդու հարսանիքին. քավորը գեներալ Սեյրանն է. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Լիսկան` Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, պատրաստվում է որդու հարսանիքին:
«Հարսանիքի քավորը լինելու է գեներալ Սեյրան Սարոյանը: Մարդ, որը զբաղված է եղել Լիսկայի վերանշանակման լոբբինգով: Ի դեպ, Ս. Խաչատրյանն ու Ս. Սարոյանը միմյանց հետ «մտերմացել» են հայտնի դեպքերից հետո միայն: Այնքան են մտերմացել, որ Լիսկան որոշել է քավորության առաջարկ անել Սարոյանին»,-գրել է թերթը: