26/09/2014 16:46
Վաղը Հայաստանի ատոմակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից
Վաղը ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր:
Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 11-ին: