26/09/2014 14:56
Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ վերջին դիմումը ստացել են երեկ ժամը 18.00-ի սահմաններում:
Հարցին՝ որևէ հիմք նշել են հացադուլը դադարեցնելու համար, Գ. Ղլեչյանը պատասխանեց. «Ոչ, չեն նշել, դա իրենց որոշումն է եղել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ 40 ցմահ դատապարտյալ հացադուլ էր հայտարարել, սակայն ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել:
Նախորդող հրապարակում՝ 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ դադարեցրել է հացադուլը