27/09/2014 11:02
Պենտագոնը ցամաքային գործողություն է իրականացնելու Իրաքում և Սիրիայում
ԱՄՆ-ի Պենտագոնի ներկայացուցիչ Մարտին Դեմպսին հայտարարել է, որ օդային հարվածները բավարար չեն ջիհադականներին հաղթելու համար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Դեմպսին նշել է, որ պետք է ընդունել քաղաքական որոշում ու ցամաքային գործողություն սկսել Իրաքում և Սիրիայում:
Նրա խոսքով, Սիրիայում ջիհադականների դեմ պայքարելու են չափավոր ընդդիմության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և նրա մի քանի արաբական դաշնակիցները՝ Քաթարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել են Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետության» հենակետերի ոչնչացումը՝ օդային հարվածների օգնությամբ:
Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի տարածքում իսլամականներին հարվածներ են հասցվում կործանիչների և Tomahawk հրթիռների միջոցով: ԱՄՆ-ը ինքնիշխան երկրի՝ Սիրիայի տարածքին հարվածելու համար չի ստացել ոչ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ոչ էլ սիրիական իշխանությունների համաձայնությունը:
Սիրիայում և Իրաքում ջիհադականների թիվը կազմում է 20.000-30.000: Ջիհադականների թվի աճը կապված է խալիֆայության հռչակումից հետո նոր անդամներ ընգրկելու ակտիվ քաղաքականության հետ:Մինչ այդ, ԱՄՆ-ը կարծում էր, որ ջիհադականների թիվը հասնում է 10.000-ի:
Սիրիայում խմբավորումը վերահսկում է 8 գազային և նավթային հանքեր՝ Ռաքքա և Դեյր-էզ-Զորի շրջաններում: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, Իրաքում «Իսլամական պետության» մարտիկների թիվը 3 անգամ գերազանցում է նախորդ տվյալները: