27/09/2014 09:52
Ադրբեջանում գերությունից վերադարձած Ս. Անանյանի հոգեկան վիճակը վատացել է
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած Նոյեմբերյանի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի հոգեկան վիճակն ավելի է վատացել: Այդ մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց նրա որդին՝ Նորայրը:
Թերթի հարցին՝ մարմնի վրա բռնության հետքեր հայտնաբերվե՞լ են, թե ոչ, որդին պատասխանեց. «Բռնության հետքեր չկային, մենակ ոտքերին էին խփել: Պատմում է, որ նորմալ են վարվել իր հետ, միայն առաջին օրն են խփել: Հիմա իր հոգեկանն ավելի է սրացել, ուզում ենք տանել բուժման կամ հոգեբանի մոտ: Ուղղակի չգիտեմ, թե ում դիմեմ, հիմա այդ հարցերով ենք զբաղվում, տեսնենք, թե ով մեզ կօգնի՝ բուժման ծախսերը հոգալու»: