29/09/2014 17:37
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության նախագահին
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի ԱԺ մամլո ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ապագա ծրագրերի, խորհրդարանական ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում: